Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Եթե ջրից քլորի համ է գալիս, նշանակում է ջուրն անվտանգ է

Եթե ջրից քլորի համ է գալիս, նշանակում է ջուրն անվտանգ է
18.09.2013 | 17:26

Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օրվա կապակցությամբ «Երևան ջուր» ՓԲԸ-ի լաբորատորիայի բաժնի պետ Սոֆյա ԱՍԱՏՐՅԱՆԸ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրի որակի վարչության պետ Մինաս ԲԵԼՈՒՅԱՆԸ և «Երևան ջուր» ՓԲԸ-ի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ ՍԱՐԳՍՅԱՆԸ իրենց համատեղ ասուլիսի ընթացքում խոսեցին խմելու ջրի որակի, նրա անվտանգ լինելու մասին:

Սոֆյա Ասատրյանը վստահեցրեց, որ իրենց հսկողության տակ գտնվող 27 ջրամբարների ջուրն ամեն օր լաբորատոր ստուգման է ենթարկվում: Նույնը հավաստիացրեց Մինաս Բելույանը, նշելով, որ Երևանի 10 աղբյուրների ջուրն էլ ամեն օր ստուգվում է, ասաց, որ իրենք աշխատում են ամեն օր` առանց հանգստյան օրերի: «Քաղաքի տարբեր հատվածներում ջրի համն ուրիշ է, քանի որ տարբեր աղբյուրներից են գալիս ջրերը: Զեյթունում և Նորքի զանգվածներում, օրինակ, արտակարգ համի ջուր է, քանի որ մաքուր Կաթնաղբյուրից է գալիս: Համի տարբերությունը, սակայն, որակի վրա չի ազդում»,- հավելեց նա:
Սոֆյա Ասատրյանը նշեց, որ եթե խմելու ջրից քլորի համ է գալիս, ապա անհանգստանալ պետք չԷ, դա նորմալ է, իսկ Մուրադ Սարգսյանն էլ հավելեց, որ եթե մարդ զգում է քլորի համ, նշանակում է ջուրն անվտանգ է. «Պետք է անհանգստանալ, երբ քլորի համ չի գալիս»,-հավատացրեց նա:
Ինչ վերաբերում է ջրի քլորացմանն առնչվող բնակիչների բողոքներին, թե երբեմն խմելու ջրից ուժեղ քլորի համ է գալիս, Ս. Ասատրյանն ասաց, որ ջրի քլորացման կոնկրետ չափաքանակ կա` 0,3-0,5 միլիգրամ, դրանից շատ անհնար է:
Նա տեղեկացրեց, որ իրենք քլորը ստանում են Պարսկաստանից և երբ պահանջել են սերտիֆիկատ` քլորի բաղադրությունը ստուգելու համար, ստացել են սերտիֆիկատ, որտեղ նշված է, որ քլորի բաղադրությունը համապատասխանում է չափանիշներին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ